«Բոլորը հեռացվեն աշխատանքից». Փաշինյանը զայրացել է՝ Նորագավիթի մաքսատունն աղտոտված է![]() 9 ապրիլի 2019 - 10:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն: Շրջայցի ընթացքում, սակայն, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ տարածքն անբարեկարգ է: «Սա խայտառակ, կեղտոտ վիճակ է: Սա վերաբերմունք է մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը: ՀՀ վարչապետը մտել է մի աշխատասենյակ, որտեղից դուրս գալուց հետո բարկացած ասել է.«Բոլորը ազատվեն աշխատանքից, ովքեր այստեղ աշխատել են, բոլորը հեռացվեն աշխատանքից»: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը փորձել է շտկել իրավիճակը՝ ասելով, որ տարածքը վարձակալությամբ է և չի պատկանում ՊԵԿ-ին, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դա կապ չունի: «Որ տուն ենք վարձում՝ ապրենք, ասո՞ւմ ենք ոչինչ խոզանոց ա, մերը չի, չե՞նք մաքրում էդ տունը, այդ պայմաններում պե՞տք է ապրենք, չե՞նք մաքրում: Այստեղ նայելու բան չկա, մի ամսից կգանք կնայենք»,- բարկացած ասել է վարչապետը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |