ՀՀ-ից ՌԴ արտագաղթողների թիվը չի նվազել 9 ապրիլի 2019 - 12:50 AMT PanARMENIAN.Net - 2018-ին Ռուսաստանը 124,9 հազար ներգաղթյալ է ընդունել: Սա ամենացածր ցուցանիշն է ամբողջ հետխորհրդային շրջանում, ասվում է ՌԴ Սոցիալական վերլուծության և կանխատեսման «Բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի և ինքնազգացողության ամսական մշտադիտարկման մեջ»: 2018-ին Հայաստանից ՌԴ է արտագաղթել 14,358 մարդ: ՌԴ ներգաղթյալների հոսքը կրճատվել է գրեթե բոլոր երկրներից, բացառությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի: Առավել կտրուկ նվազել է ներգաղթյալների հոսքն Ուզբեկստանից և Ուկրաինայից, որոնք նախկինում ամենամեծ միգրացիոն դոնորներն էին ՌԴ համար: 2018-ին այդ երկրներից ՌԴ 3,2 անգամ քիչ ներգաղթյալ է եկել, քան մեկ տարի առաջ, գրում է Meduza-ն: Նշվում է, որ 2018-ին միգրացիան փոխլրացրել է ՌԴ բնակչության բնական կրճատումը միայն 57 տոկոսով: Մինչդեռ 2017-ին վնասը դեպոպուլյացիայից լրացվել էր ամբողջությամբ՝ նույնիսկ փոքր աճ ապահովելով՝ 77, 000: 2018-ին Հայաստանից ՌԴ է արտագաղթել 14,358 մարդ, մինչդեռ 2017-ին՝ 13, 999 մարդ:Առաջին անգամ ՌԴ ներգաղթածների թվով առաջատար է դարձել Տաջիկստանը: Նախորդ 4 տարիներին առաջատարը եղել է Ուկրաինան, սակայն 2018-ին այդ երկիրը 3-րդն է Տաջիկստանից և Ղազախստանից հետո: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա |