Մայիսի 1-ից սեղմված գազը խմ-ի փոխարեն կգ-ով կվաճառվի 9 ապրիլի 2019 - 12:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է գազի վաճառքի կարգը վերանայելու վերաբերյալ Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Համաձայն դրա, մայիսի 1-ից գազալցակայաններում սեղմված գազը վարորդներին կվաճառվի ոչ թե խմ-ով, այլ կգ-ով։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտարարել էր, որ սա վարորդների իրավունքները պաշտպանելու համար է, քանի որ խմ-ով գազը վաճառելու դեպքում լցակայաններում թերակշռում են։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԳԼՃԿ-ներում գազի գնի բարձրացման վերաբերյալ ահազանգերին. նա Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին առաջարկել է պարզաբանել ստեղծված իրավիճակը: «Գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկով գազի խտությունը եղել է 7.1 խմ, բայց վերջին երեք-չորս օրվա ընթացքում «Հայռուսգազարտից» գազի միջին խտությունն աճել է դառնալով 7.9 խմ: Հետևաբար տնտեսվարողներն համապատասխան ծրագրային փոփոխություններ պետք է անեին, որը չեն արել, արդյունքում սպառողներն ավելի են վճարել», - ասել է Կոտոլյանը: Նա նշել է, որ իր ղեկավարած տեսչական մարմինը զգուշացրել է տնտեսվարողներին ամեն օր փոփոխություն կատարել իրենց դիսպենսերներում և խտության ճիշտ ցուցմունք տեղադրել, որպեսզի սպառողները ստիպված չլինեն ավելի շատ գումար վճարել: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |