Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր տնօրենը ցանկանում է գործակցել Երևանի օպերայի հետ 9 ապրիլի 2019 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ապրիլի 7-ին Նյու Յորքում ներկա է գտնվել OPERA NEWS մրցանակաբաշխությանը: Ապրիլի 9-ին նախատեսված է Օրբելյանի աշխատանաքային հանդիպումը Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր տնօրեն Պիտեր Գելբի հետ: Նախաձեռնությունը Պ. Գելբինն է՝ նա ցանկություն է հայտնել համագործակցության ծրագրեր մշակել Հայաստանի օպերային թատրոնի և Մետրոպոլիտեն օպերայի մեջև: Նյու Յորքում Կ. Օրբելյանը բանակցություններ է ունենալու խաչատրյանական բալետային ներկայացումների հյուրախաղերը կազմակերպելու նպատակով: Նախատեսված է նաև Մետրոպոլիտեն օպերայի երաժշտական ղեկավար Ջոն Ֆիշերի և մաեստրո Օրբելյանի աշխատանքային հանդիպումը, ասվում է օպերային թատրոնի պաշտոնական կայքում: Աշխատանքային այցի շրջանակում Սան Ֆրանցիսկոյի Օպերային թատրոնում Օրբելյանը քննարկելու է համագործակցության հնարավոր տարբերակները, որոնց շարքում առաջնային կարևորություն ունի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմադրության հյուրախաղային ցուցադրությունների կազմակերպումը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 ՊԵԿ․ Դեպի Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, բայց որոշ հատվածներում միակողմանի է ՊԵԿ–ը հորդորում է նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում |