ՊԵԿ-ն «Առինջ մոլում» ստուգումներ է անում

ՊԵԿ-ն «Առինջ մոլում» ստուգումներ է անում

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ապրիլի 9-ին ստուգումներ է իրականացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում:

PanARMENIAN.Net -ի հետ զրույցում ՊԵԿ մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը մանրամասներ չհայտնեց:

ArmDaily կայքի փոխանցմամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՊԵԿ-ից հայտնել են, թե ստացել են ահազանգ, ըստ որի տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են վերցնում, սակայն քիչ թիվ են ցույց տալիս:

Նա նշել է, որ «քաղաքական սրացումների փուլում ՊԵԿ-ը միշտ «հիշում է» «Առինջ մոլը», փոխանակ բացահայտի երկրի իրական թալամչիներին»:

Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե դժգոհ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմից:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության և ԲՀԿ-ի միջև կրքեր են բորբոքվել նաև ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում տրանսգենդեր քաղաքացու ելույթից հետո:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---