Կենդանաբանական այգու հիվանդ վագրին կբուժեն ռուս մասնագետի աջակցությամբ 9 ապրիլի 2019 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Կենդանաբանական այգու Բինգո անունով վագրի բուժման աշխատանքներում Երևանի կենդանաբանական այգու թիմին աջակցելու համար Հայաստան է ժամանել Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Միխայիլ Ալշինեցկին: Այդ մասին ասվում է այգու ֆեյսբուքյան էջում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կենդանաբանական այգու բենգալյան վագրի մոտ լեյկոզ է ախտորոշվել։ Կենդանին օրեր առաջ վատառողջ լինելու նշաններ է ունեցել: Կենդանին թույլ էր, քիչ էր դուրս գալիս զբոսանքի, ակտիվության կորուստն ակնհայտ էր։ «Այսօր նա տեղեկացավ կենդանու ընդհանուր վիճակի մասին, ծանոթացավ կատարված հետազոտությունների արդյունքներին, բավական երկար հետևեց կենդանու վարքին:Միխայիլ Ալշինեցկին ծանոթացավ նաև մյուս կենդանատեսակների պահման պայմաններին, վիճակին և Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանի հետ փոխանակեցին պրակտիկ փորձի որոշակի գիտելիքներ»,-ասվում է գրառման մեջ: Նշվում է, որ Միխայիլ Ալշինեցկին Մոսկվայի կենդանաբանական այգում աշխատում է 1994 թվականից, 2005 թվականից՝ որպես գլխավոր կենդանաբույժ: Ավարտել է Մոսկվայի պետական անասնաբուժության և բիոտեխնոլոգիաների ակադեմիան, հանդիսանում է ԵԱՐԱԶԱ-ի վետերինար աշխատանքային խմբի նախագահը: Մոսկվայի կենդանաբանական այգին Եվրոպայի հին այգիներից մեկն է (բացվել է 1864 թ.-ին), որն այսօր իր այցելուներին է ներկայացնում մոտ 1130 կենդանատեսակ և որը աշխարհի ամենաշատ այցելու ունեցող կենդանաբանական այգիների տասնյակում է։ 2018-ի հոկտեմբերին, երբ Երևանում անցկացվում էր Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի (ԵԱՐԱԶԱ) 24-րդ կոնֆերանսը, համագործակցության հուշագիր է կնքվել Երևանի և Մոսկվայի կենդանաբանական այգիների միջև: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |