ՀՀ-ն ու Չեխիան ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր են ստորագրել![]() 9 ապրիլի 2019 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայ-չեխական պաշտպանական հարաբերությունները, որոնք սկիզբ են առնում 2010-ից, հիմնված են քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների վրա։ Այդ մասին Չեխիայի ՊՆ ղեկավարի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը։ Հայաստանն ու Չեխիան ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որով կարգավորվում են ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության ոլորտների համագործակցության հարցերը, հայտնում է shantnews.am -ը։ Հանդիպման ընթացքում, ըստ ՊՆ ղեկավարի, քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր։ Չեխիայի պաշտպանության նախարարն իր հերթին հայտնել է, որ այս օրերին իրենց պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու նաև ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ։ Օրակարգի կետերից մեկը, ըստ նրա, ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների մշակումն է։ Նրա խոսքով` չեխական ռազմարդյունաբերական համալիրը շատ բան ունի Հայաստանին առաջարկելու։ Պաշտոնյան հայտնել է նաև, որ իրենք հայկական կողմին առաջարկում են ռազմական բժիշկների վերապատրաստում անցկացնել Չեխիայի ռազմաբժշկական ուսումնական հաստատություններում։ Նախարարր նշել է, որ մինչև հիմա Չեխիայում վերապատրաստում է անցել ՀՀ ԶՈւ 300 զինծառայող, և իրենք պատրաստ են ընդունել ավելի մեծ թվով զինվորականների։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |