«Գահերի խաղի» դերասանները պատմել են շոկային տեսարանների մասին 9 ապրիլի 2019 - 17:55 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» դերասանները պատմել են, թե սերիալի որ տեսարաններն են առավել շոկային եղել իրենց համար, ինչպես նաև ասել են, թե ում հետ էին նախընտրում նկարահանվել: Սոֆի Թերները, որը հայտնի է Սանսա Սթարքի դերակատարմամբ, նշել է, որ ամենաանսպասելի սյուժետային շրջադարձը իր համար Նեդ Սթարքի մահն էր առաջին եթերաշրջանում: «Այդ պահից ես այլևս չէի վստահում շոուին այն առումով, թե կսպանեն իմ սիրելի կերպարին, թե ոչ»,-հավելել է դերասանուհին, գրում է Lenta.ru-ն IndieWire պորտալի վրա հղումով: Ջոն Սնոուի դերակատար Քիտ Հարրինգթոնն ամենաշոկային է համարել իր կերպարի մահը: Ըստ Այզեկ Հեմփսթեդ-Ռայթի (Բրան Սթարք) առավել ապշեցնող ու էմոցիոնալ էր այն դրվագը, երբ պարզ դարձավ հսկա Հոդորի անվան ստուգաբանությունը: Ռորի ՄաքՔանը, որը կատարում է Շուն մականունով Սանդոր Քալիգանի դերը, հայտարարել է, որ իրեն ապշեցրել է «Կարմիր հարսանիք» սերիան: «Ես մեծ տղա եմ, պինդ տղա եմ, բայց գիտե՞ք ինչ: Ես լաց եղա: Դա բացարձակ շոկ էր»,-ասել է նա: Սերիալի շրջանակում նախընտրելի զուգընկերների մասով Քիթ Հարրինգթոնը նշել է իր կնոջը՝ Ռոուզ Լեսլիին, Հեմփսթեդ Ռայթն ընտրել է Ջոն Բրեդլիին (Սեմ Թարլիին), Լինա Հիդին (Սերսեա Լանիսթեր) Մարկ Էդդին (Ռոբերտ Բարատեոն), Էմիլիա Քլարկը (Դեյներիս Տարգարիեն) Յեն Գլենին (Ջորախ Մորմոնտ), Սոֆի Թերները՝ Լինա Հիդիին, իսկ Փիթեր Դինքլեյջը (Տիրիոն Լանիսթեր) առավել հարմարավետ է համարել աշխատանքը Չարլզ Դենսի (Տայվին Լանիսթեր) հետ: Սերիալի վերջին եթերաշրջանի առաջին սերիայի պրեմիերան կայանալու է ապրիլի 14-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |