Փոխնախարար. Ավելացնում ենք գրոհային ստորաբաժանումները![]() 9 ապրիլի 2019 - 18:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ԱԺ-ում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ-ն գրոհային ստորաբաժանումներն ավելացնելու փուլում է: «Սպառազինության, ռազմական տեխնիկայի առումով ՀՀ պաշտպանության նախարարության տեսլականը ուղղված է դրան»,- ասել է Բալայանը: Փոխնախարարը շեշտել է նաև, որ ամբողջ հասարակությունը պետք է կարողանա ընկալել, որ խաղաղությունը ոչ ոք նվեր չի տվել Հայաստանին: «Այն հարաբերական անդորրը, որ կա, պարտադրված է հակառակորդին: Եվ եթե հակառակորդը նորից փորձի սանձազերծել, մենք նորից պարտադրելու ենք խաղաղություն»,- ասել է փոխնախարար՝ նշելով, որ խաղաղություն պարտադրելու ձևերը տարբեր են՝ ռազմական, դիվանագիտական, անձնական շփումների միջոցով և այլն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |