Քոչարյանը խցում յոգայով է զբաղվում![]() 10 ապրիլի 2019 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրում յոգայով և ընթերցանությամբ է զբաղվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Քոչարյանի պաշտպանական խմբից փաստաբան Արամ Օրբելյանը: Նա նշել է նաև, որ Քոչարյանը խցում մենակ է: «Նրա տրամադրությունը լավ է, քանի որ համոզված է, որ անմեղ է, և որ սա քաղաքական հետապնդում է, և ինքն արդարացվելու է», - ասել է Օրբելյանը: Նա հավելել է, որ զբոսանքի ժամերին սպորտով է զբաղվում: ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը կալանավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին: Նա մեղադրվում է քաղաքական գործընթացներին ՀՀ զինված ուժերի ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |