Ապրիլի 11-ից վարորդները կարող են դիմել հաշվառման համարանիշի համար10 ապրիլի 2019 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Տրնսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի վահանակները ստացվել են և կատարվում են տպագրման աշխատանքներ: Այդ մասին իր իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Ապրիլի 11-ից վարորդները կարող են դիմել հաշվառման համարանիշերը ստանալու համար: Տեխնիկական օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ որոշ ժամանակով խնդիրներ էին ծագել տրնսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացում։ «Վարչապետի հանձնարարությամբ ոստիկանությունն արդեն իսկ ապահովել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի պատրաստման թիթեղյա վահանակները Վրաստանի Փոթի նավահանգստից հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետություն տեղափոխման աշխատանքների կատարումը: Վահանակներ ստացվել են, սկսվել են համարանիշերի տպագրման աշխատանքները: Բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, ովքեր հաշվառման ժամանակ չեն ստացել թիթեղյա համարանիշ, կարող են 2019 թվականի ապրիլի 11-ից սկսած դիմել հաշվառման համարանիշերն ստանալու համար: Ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար կրկին անգամ հայցում է քաղաքացիների ներողամտությունը»,-ասվում է գրառման մեջ: Ապրիլի 9-ին Նորագավիթի մաքսատանը քաղաքացիներից մեկը վարչապետին էր դիմել՝ ասելով, որ ՀՀ տարածքում ոչ մի պետհամարանիշ չկա, քանի որ թիթեղ չկա: Վարչապետն այդ հարցով տեղում զանգահարել էր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որը պարզաբանել էր, որ թիթեղը Փոթիից Հայաստանի ճանապարհին է և օրվա ընթացքում տեղ կհասնի։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |