ԵԽ հանձնակատարը ողջունել է ՀՀ իշխանության՝ Մարտի 1-ը բացահայտելու քայլերը10 ապրիլի 2019 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ 2018 թվականի տարեկան զեկույցում ողջունել է ՀՀ իշխանությունների ձեռնարկված քայլերը Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման վերաբերյալ: «Ինչ վերաբերում է անցյալում մարդու իրավունքների խախտումների հաշվետվողականությանը, եվրահանձնակատարը ողջունել է Հայաստանի իշխանությունների քայլերը 2008 թվականի մարտին տեղի ունեցած բռնության հետևանքով 10 զոհի պատասխանատուներին գտնելու ուղղությամբ», - մասնավորապես նշված է զեկույցում: Միյատովիչը նաև ընդգծել է, որ գործընթացի պետք է իրականացվի օրենքի գերակայության, դատական անկախության և քրեական սխալների մեջ մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը հարգելու պայմաններում: Կոչ է արվել բոլոր քաղաքական գործիչներին և կարծիք ձևավորողներին հատուկ ուշադրություն դարձնել և զերծ մնալ իրենց հանրային ելույթներում հասարակությունը բևեռացման տանող, պիտակավորող կամ հրահրող բառապաշարից: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |