Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ![]() 10 ապրիլի 2019 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը որոշե է մերժել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը, և Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ «Դատարանը ավանդական որոշումը կայացրեց», - նիստերի դահլիճից դուրս գալով հայտարարել է փաստաբանը, հայտնում է Aysor.am-ը։ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և առաջիկայում սպասվում է նախկին պաշտոնյայի դատավարությունը։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Ընթերցեք նաև.Փաստաբան.Գրիգորյանի կողմից զինվորի սննդի յուրացման ապացույց ու վկայություն չկա Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |