Քննարկում Աժ-ում՝ հակահայկական հաղորդումների պատճառով «Ռոսիա» ալիքի սահմանափակ հեռարձակման հարցով10 ապրիլի 2019 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին հաշվետվության ներկայացման ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանն անդրադարձել է ռուսաստանյան «Ռոսիա» հեռուստաընկերության հակահայկական հաղորդումներին: Նա, դիմելով ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանին, հետաքրքրվել է, թե հնարավոր է արդյոք սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել այդ ալիքի առանձին հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում։ Հակոբյանն ի պատասխան ասել է, որ դա ամբողջովին քաղաքական խնդիր է: «Ես ձեզ հետ համաձայն եմ։ Դա որոշակի սպառնալիք է ստեղծում Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար: Շատ երկրներ, ինչպես Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան իրականացրել են այդ գաղափարը, բայց դրա համար նրանք շատ բարձր գին են վճարել՝ երեքն էլ զրկվել են տարածքներից»,- պատասխանել է Հակոբյանը: Նա ասել է, որ հարցն այն է, թե պատրաստ ենք արդյոք մենք գնալ դրան և «վճարել նույն գինը»: «Մենք պետք է կարողանանք հավասարակշռվել, քանի որ այս պահին մենք բավական շատ՝ ոչ պակաս կարևոր խնդիրներ ունենք։ Գուցե կգա ժամանակը, երբ մենք կհայտնվենք ավելի նպաստավոր վիճակում և կկարողանանք իրականացնել այդ գաղափարը, բայց հիմա դրա իրականացումը ցանկալի չէ»,- ասել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |