Նեթանյահուի մրցակիցն ընդունել է պարտությունը11 ապրիլի 2019 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում գործող վարչապետ Բինյամին Նեթանյահուի մրցակից, Գլխավոր շտաբի նախկին պետ Բեննի Գանցը ճանաչել է իր պարտությունը: Գանցը և «Կախոլ-լավան» կենտրոնամետ դաշինքի առաջնորդ, ֆինանսների նախկին նախարար Յաիր Լապիդը հայտարարել են, որ հարգում են ժողովրդի որոշումը, հայտնում է Deutsche welle-ն: Ըստ քվեարկության նախնական արդյունքների, քվեաթերթիկների 99,86 տոկոսի հաշվարկի արդյունքում և Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը, և «Կախոլ-լավանը» մոտավորապես 30% ձայն են հավաքել, ինչը համապատասխանում է 35 պատգամավորական մանդատի յուրաքանչյուր քաղաքական ուժի համար: Սակայն, հաշվի առնելով նախնական կոալիցիոն պայմանավորվածությունները Քնեսթեի ընտրություններում առաջատարը Նեթանյահուի «Լիկուդն» է, որն ապահավում է իր համար 65 տեղ: Նեթանյահուն կստանձնի Իսրայելի վարչապետի պաշտոնը 5-րդ անգամ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ քայլի համար: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |