Ռազմական հեղաշրջում Սուդանում. Որոշել են հեռացնել 30 տարվա նախագահին11 ապրիլի 2019 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Սուդանի բանակը հեղաշրջում է իրականացրել երկրում: Այդ մասին հայտնում է արաբական «Ալ Մայադին» հեռուստաալիքը: Նշվում է, որ զինվորականները որոշել են հանել բոլոր պաշտոններից նախագահ Օմար ալ Բաշիրին և ցրել կառավարությունը: Ըստ տեղական ԶԼՄ-ների, Սուդանի ռազմական խորհուրդը պատրաստվում է ստանձնել իշխանությունը 1 տարի ժամկետով, գրում է Lenta.ru-ն: Նախագահական պալատը շրջապատված է զինվորներով և զրահատեխնիկայով: Զինվորականները նաև զավթել են պետական հեռուստատեսությունն ու ռադիոն և կասեցրել հեռարձակումը: Այժմ եթերում միայն հայրենասիրական երաժշտություն է հնչում: «Ամերիկայի ձայնի» լրագրող Հարուն Մարուֆն իր Twitter-ում հայտնել է, որ Խարտումի փողոցներում զինվորներ են հայտնվել: Փակ է Խարտումի օդանավակայանը: Վերջին շաբաթներին Սուդանում ցույցեր են անցնում նախագահի հրաժարականի պահանջով: Ցուցարարները դիմում էին նաև բանակին՝ խնդրելով պաշտոնանկ անել Ալ Բաշիրին, որն այդ պաշտոնում է արդեն 30 տարի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում |