Փաշինյան․ Հեյդար Ալիևը Մոսկվայում ԼՂ նախագահ Քոչարյանի հետ է բանակցել11 ապրիլի 2019 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը Մոսկվայում բանակցել է ԼՂ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ մասին Ստրասբուրգում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու մի քանի անգամ կրկնելով, որ ԼՂ հարցը չի կարող առանց Լեռնային Ղարաբաղի կարգավորվել։ Նա հավելել է, որ այդպիսով Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին ոչ միայն ենթադրվել է, այլ նաև տեղի է ունեցել։ Անդրադառնալով օկուպացիայի մասին մեղադրանքներին՝ վարչապետն ասել է, որ մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում, ծնվել են այնտեղ ու այնտեղ են ապրել նրանց պապերի պապերի պապերը։ «Ինչպե՞ս մարդը կարող է օկուպացնել հողը, որտեղ ապրում է ու որտեղ նրա երեխաներն են ապրելու»,-նշել է նա։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահի պարտականությունները կատարող Հեյդար Ալիևի միջև հանդիպումը տեղի է ունեցել 1993 թ. սեպտեմբերի 25-ին Մոսկվայում: Ադրբեջանական կողմի խնդրանքով հանդիպումը գաղտնի բնույթ էր կրում, հանդիպմանը համաձայնություն ձեռք բերվեց՝ շարունակելու ուղիղ շփումները։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |