«Ո՞ւմն է Ղրիմը»․ Փաշինյանը չի պատասխանել հարցին![]() 11 ապրիլի 2019 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել են՝ ո՞ւմն է Ղրիմը։ Նա պատասխանել է, որ շատ դեպքերում այնպիսի իրավիճակ է լինում, երբ կոնֆլիկտի երկու կողմերում բարեկամներն են, ու դժվար է ընտրություն կատարել բարեկամի ու բարեկամի միջև։ «Երբեմն ստիպված ես լինում, սակայն մեր գլոբալ ընտրությունը խաղաղությունն ու երկխոսությունն է», - շեշտել է նա։ «Տարօրինակ է, ինչպես են մարդիկ խաղաղության համար հիմնադրված ամբիոնները պատերազմի հրահրման համար և հակամարտություններն ավելի սուր դարձնելու համար օգտագործում։ ճիշտ է այդ կոնֆլիկտը լուծել իրար նկատմամբ բռնություն չգործադրելով, և նաև միջազգային հարթակներն ու ամբիոնները պետք է օգտագործել այս տրամաբանությամբ», - նշել է նա։ 2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |