Վարչապետը՝ ԼԳԲՏ-ի մասին․ ՀՀ-ում բոլորն ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները![]() 11 ապրիլի 2019 - 16:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում օրենքի գերակայություն է, և բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները։ Այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատվիրակներից մեկի հարցին քրիստոնյա ԼԳԲՏ անձանց ֆորումի չեղարկման ու նրանց վրա ճնշման վերաբերյալ: Նա շեշտել է, որ առանձնապես տեղեկացված չէ խնդրի բուն էությանը։ «Չեմ կարող ասել պատճառները, թե ինչու է չեղարկվել ու երբ էր պլանավորվել այդ միջոցառումը։ Ես խնդրին տեղյակ եմ սոցցանցերում արված 1-2 գրառման շրջանակում ու առավել մանրամասն պատասխան տալ չեմ կարող», - ասել է նա։ 2018-ի նոյեմբերին Երևանում պիտի տեղի ունենար «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը», որը, սակայն, չեղարկվել էր հասարակության որոշ շերտերի ու գործիչների արձագանքից հետո։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |