Զինվորականները ձերբակալել են Սուդանի նախագահին

Զինվորականները ձերբակալել են Սուդանի նախագահին

PanARMENIAN.Net - Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը ձերբակալվել է: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Աուֆ իբն Ավադը: Ըստ նրա, նախագահը «հուսալի վայրում է»:

«Որոնվում են նրա մերձավոր աջակիցները, հետագայում «խնդիրներից խուսափելու նպատակով»,--ասել է աղբյուրը երկրի անվտանգույան համակարգում:

Նախարարը նաև հայտարարել է, որ ստեղծվում է ռազմական խորհուրդ, որը կղեկավարի երկիրը առաջիկա 2 տարում՝ «անցումային շրջանում», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Խարտումի բնակիչները դրոշներով դուրս են եկել փողոց, նրանք վանկարկում են. «Մենք հաղթեցինք»:

Վերջին շաբաթներին Սուդանում ցույցեր էին անցնում նախագահի հրաժարականի պահանջով: Ցուցարարները դիմում էին նաև բանակին՝ խնդրելով պաշտոնանկ անել Ալ Բաշիրին, որն այդ պաշտոնում է արդեն 30 տարի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---