Մեքենայում մինչև 7 և 7-12 տարեկան երեխաների փոխադրման առանձին պահանջներ են սահմանվել11 ապրիլի 2019 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ի կառավարության նիստում սահմանվել են մինչև 7 և 7-12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված առանձին պահանջներ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ որոշման, մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և ISOFIX մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով: «7-12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և ISOFIX մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով»,-ասվում է գրառման մեջ: Նշվում է, որ թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում մանկական պահող համակարգերի (սարքերի) տեղադրումն ու դրանցում երեխաներին տեղավորումը պետք է իրականացվեն նշված համակարգերի (սարքերի) շահագործման հրահանգներին (կանոններին) համապատասխան: Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի)»: Նախարարը նշել է, որ կառավարության նիստում հանրային առողջապահության տեսանկյունից ևս մեկ կարևոր որոշում է ընդունվել: «Պարզեցվել է բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների տրամադրման կարգը, փոխվել է փաստաթղթի կառուցվածը, այն դարձնելով կիրառման համար ավելի դյուրին, յուրաքանչյուր վիրաբուժական ծառայություն ծավալող բաժանմունքի կառուցվածքը պարզեցվել է, նույն կետում հստակ նշելով հարակից գործառնական ստորաբաժանումները, կրճատվել են մի շարք պարտադիր պահանջ հանդիսացող բժշկական նշանակության պարագաներ և սարքեր, որոնք վաղուց արդեն չեն կիրառվում բժշկագիտության ոլորտում»,-ասվում է գրառման մեջ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |