ԱԳՆ. ՀՀ-ն ողջունում է Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումը11 ապրիլի 2019 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ողջունում է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը, որով Իտալիան վերահաստատեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցանքի կանխարգելման և պատժի կոնվենցիայով ընդունված իր հանձնառությունները և պարտավորությունները։ Այդ մասին ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Իտալիայի խորհրդարանի ընդունած որոշումը ևս մեկ կարևոր ներդրում է ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի իրավունքների հարգման և վերականգնման միջազգային հանրության ջանքերում։ Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության բարձրացումը ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կարևոր ուղերձ է։ Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։ Բանաձևին կողմ է քննարկել 382 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել։ Բանաձևի ընդունումը անհանգստություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։Թուրքիայի արտգործնախարարությունն այդ առթիվ դատապարտող հայտարարություն է տարածել: Թուրքիայի նախագահականի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունից և Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի կոշտ արձագանքներից հետո թեմային անդրադարձել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |