Անձեռնմխելիության հիմքով Քոչարյանի քրհետապնդումը դադարեցնելու բողոքը մերժվել է![]() 12 ապրիլի 2019 - 10:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը մերժվել է, հայտնում է Aysor.am-ը։ Ապրիլի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանն էլ մերժել էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը: Մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը կալանավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին: Նա մեղադրվում է քաղաքական գործընթացներին ՀՀ զինված ուժերի ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |