ԵՄ-ն տարհանել է իր աշխատակիցներին Լիբիայից![]() 12 ապրիլի 2019 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը դուրս է բերել Լիբիայից իր աշխատակիցներին: Սահմանամերձ աջակցության EUBAM առաքելության ներկայացուցիչները տարհանվել են Թունիս: Այդ մասին հայտնել է Եվրամիության ներկայացուցիչը: Ըստ Թունիսի ԶԼՄ-ների, առաքելության աշխատակիցներն ու եվրոպացի 3 դիվանագետ հատել են սահմանը 2 մոտորանավակով, Ջերբա կղզուց ոչ հեռու: Եվրամիությունը կոչ է արել գեներալ Խալիֆ Խաֆթարին, որը Լիբիայի ազգային բանակի հրամանատարն է, դադարեցնել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ուղղությամբ ձեռնարկած հարձակումը: Ռազմական գործողությունները սպառնալիք են քաղաքացիական բնակչության համար և խոչընդոտում են հաշտեցման գործընթացին, որն ընթանում է ՄԱԿ հովանու ներքո: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Ըստ նրա, ռազմական հակամարտությունը կարող է նպաստել ահաբեկչական կազմակերպությունների ուժեղացմանը տարածաշրջանում, գրում է Deutsche Welle-ն: Գեներալ Խաֆթարն աջակցում է Թոբրուկում նիստեր հրավիրող խորհրդարանին և ձգտում է տապալել Ֆաիզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարությունը, որը ճանաչված է միջազգային հանրության կողմից: Ապրիլի 4-ից Խաֆթարի և Սարաջի կողմնակիցների միջև մարտերն ընթանում են Տրիպոլիի արվարձաններում: 75-ամյա Խաֆթարը Մուամմար Քադդաֆիի նախկին կողմնակիցներից է: Քադդաֆիին սպանեցին 2011-ին, նա իշխում էր երկրում 1969-ից սկսած: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |