Հռոմի պապը հանուն խաղաղության համբուրել է Հվ. Սուդանի առաջնորդների ոտքերը![]() 12 ապրիլի 2019 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հանուն ազգային հաշտեցման հնարավորության Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում համբուրել է Հարավային Սուդանի ղեկավարների ոտքերը, որտեղ 2013-ից ի վեր արյունահեղ հակամարտություն է ընթանում դինկա և նուեր ազգությունների միջև: Մինչ այդ հոգևոր առաջնորդը խաղաղության կոչով դիմել էր աֆրիկյան այդ երկրի առաջնորդներին՝ գործող նախագահ Սալվու Քիիրին և ապագա փոխնախագահներ Ռիեկա Մաչարին և Ռեբեկկա Նյանդենգուին, որը Սուդանի ազատագրման Ժողովրդական բանակի լեգենդար առաջնորդ Ջոն Գարանգի այրին է: Նրանք իրենց պարտականությունների կատարումը կստանձնեն մայիսի 12-ին, գրում է «Վեստի.ոռւ»-ն: 2018-ի սեպտեմբերին քաղաքական ուժերը համաձայնագիր են ստորագրել Հարավային Սուդանում հակամարտության դադարեցման մասին՝ խոստանալով խաղաղություն հաստատել երկրում: «Ձեզ երեքիդ, որոնք ստորագրել են խաղաղ պայմանագիրը, ես որպես եղբայր եմ խնդրում խաղաղ մնալ: Խնդրում եմ ի սրտե՝ առաջ գնացեք, դեռ շատ խնդիրներ են լինելու, բայց մի վախեցեք: Առաջ շարժվեք, լուծեք խնդիրները: Ձեր միջև դեռ կլինի պայքար, բայց ժողովրդի առջև մնացեք միասնական: Այդպես շարքային քաղաքացիներից դուք կդառնաք ազգի հայրեր»,-ասել է Հռոմի պապը: Նա կոչ է արել «մեկընդմիշտ մարել պատերազմի կրակն ու սկսել կառուցել խաղաղ ապագան»: Ըստ ՄԱԿ տվյալների, այժմ Հարավային Սուդանում աղետալի վիճակ է՝ մոտ 100 000 մարդ սովի է մատնված: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |