Բանակում հանգստի և մարզական հաստատություններ կստեղծվեն

Բանակում հանգստի և մարզական  հաստատություններ կստեղծվեն

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկներ կստեղծի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Զինվորական մարզական հիմնարկները կարող են գործել մարզական ակումբների, իսկ հանգստի կազմակերպման հիմնարկները՝ հանգստյան տան տեսքով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բազմաթիվ երկրների զինված ուժեր ունեն իրենց մարզական ակումբները՝ դրանցում ներառված մի շարք մարզաձևերով, որոնց հավաքական թիմերը հաջողությամբ հանդես են գալիս թե ներքին, և թե միջազգային մրցաշարերում:

«ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական հաստատության կարգավիճակով մարզական ակումբի ստեղծումը հնարավորություն կընձեռի այդ ներուժն ինտեգրել զինված ուժերին, կբարձրացնի զինվորական ծառայության գրավչությունը», - ասված է հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---