Բաքուն արձագանքել է Փաշինյանի ստրասբուրգյան հայտարարություններին![]() 12 ապրիլի 2019 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն արձագանքել է Ստրասբուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին դադարեցնել «ռազմական հռետորաբանությունն ու հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքներից»։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան ասել է, որ Բաքուն կոչ է անում ՀՀ վարչապետ Փաշինյանին անհապաղ դուրս բերել հայկական զորքերը «Ադրբեջանի գրավյալ տարածքներից՝ ապահովելու համար ուժի չկիրառումը ղարաբաղյան հակամարտության գոտում»: «Ի պատասխան առաջարկում ենք ՀՀ վարչապետին քայլեր ձեռնարկել անհապաղ դուրս բերելու համար հայկական զինված ուժերն Ադրբեջանի տարածքներից միջազգային հանրության պահանջների հիման վրա՝ հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և բարգավաճման»,-ասել է նա, հայտնում է Interfax.az-ը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել էր, որ Երևանը Բաքվին առաջարկում է հրաժարվել «սպառնալիքների լեզվից» և հույս հայտնել, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այդ կոչին: Նա հավելել էր նաև, որ «հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության»՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանում նույնպես դա կանեն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |