ՀՀ-ն աստիճանաբար թոշակի անկանխիկ վճարման համակարգի կանցնի![]() 12 ապրիլի 2019 - 11:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն աստիճանաբար կենաթոշակների անկանխիկ եղանակով վճարման կանցնի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կնվազեն ՀՀ պետական բյուջեի՝ կենսաթոշակների վճարմանն ուղղված ծախսերը։ Նախագծով յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում, անկանխիկ եղանակով: Ընդ որում, առաջարկվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա բացառություն սահմանել հետևյալ դեպքերում՝ երբ կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունի, լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, կենսաթոշակառուն բնակվում է ՀՀ առավարության սահմանած՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում։ Այս դեպքերում կենսաթոշակը կարող է վճարվել նաև կանխիկ եղանակով՝ կենսաթոշակառուի ընտրությամբ։ Անցումը կենսաթոշակների կանխիկ համակարգի անցնցում իրականացնելու համար առաջարկվում է փուլային տարբերակ՝ նախ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, ապա մյուս քաղաքային բնակավայրերում, իսկ վերջում՝ 1000-ից ավել բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում։ Միաժամանակ, նախատեսվում է, որ տվյալ բնակավայրում կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման պահանջն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակը շարունակվելու է վճարվել կանխիկ եղանակով՝ մինչև կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու դիմում ներկայացնելը կամ կենսաթոշակ վճարելը կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը։ Նախատեսվում է նաև բացառապես անկանխիկ եղանակով վճարել կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` անկախ բնակության վայրից: Առաջարկվում է հանել Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վերաբերյալ հայտարարությունը բացառապես բանկի տարածքում տալու պահանջը, հնարավորություն ընձեռնելով բանկին խնդրո առարկա հայտարարությունը կենսաթոշակառուից ընդունել (կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը հավաստել) նաև նրա բնակության վայրի հասցեում։ Առաջարկվում է նաև հստակեցնել, որ կենսաթոշակը լիազորագրով վճարելու վերաբերյալ դրույթները վերաբերում են բացառապես կենսաթոշակը անկանխիկ եղանակով վճարելու դեպքերին (եթե կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով, ապա լիազորագիրը տարածքային բաժնի փոխարեն ներկայացվում է բանկին)։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |