Մասաչուսեթսի մայրուղիներում Never Forget վահանակներ են տեղադրվել![]() 12 ապրիլի 2019 - 11:55 AMT PanARMENIAN.Net - «Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունն իր ամենամյա գործունեության շրջանակներում` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում, գլխավոր մայրուղիների վրա, մարտ-ապրիլ ամիսների ընթացքում բարձրացրել է 5 էլեկտրոնային վահանակ` հարգելով բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակը: Վահանակները նաև հիշեցնում են միջազգային հանրությանը 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց Մեծ եղեռնի ողջ իրողությունը՝ որպես անհերքելի պատմական փաստ՝ «Երբեք չի մոռացվի» կարգախոսով: Այս տարվա վահանակը ներկայանում է հայ պատանու դեմքով, որի մի մասը խավար է ու մռայլ, ինչպես 1915-ի վիրավոր Հայաստանը` խոցված օսմանյան կայսրության կողմից, իսկ մյուս կողմը լուսավոր է 2019-ի ծաղկուն ու պայծառ Հայաստանի նման: «Վահանակի վրայի պատանին, որ 1915-ին որբացավ, ենթարկվեց ցեղասպանության կտտանքներին նույն պատանին է, որ բնօրրանից արմատախիլ արվելով` թափառեց աշխարհով մեկ, նույն պատանին է, որ ծնվեց օտարի հողի վրա, նույն պատանին է, որ ազատագրեց Արցախը և նույն պատանին է, որ 2019-ին հպարտ ապրում է ազատ անկախ Հայաստանում: Ամեն մի հայի հոգում լինի հայրենիքում թե հայրենիքից դուրս ապրել է, ապրում է և ապրելու է նույն պատանին, որ երբեք չի մոռանալու և երբեք չի հրաժարվելու` պահանջելով դատապարտում և հատուցում անպատիժ եղեռնագործություն համար »,- իր խոսքում նշել է արվեստագետ, «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության նախագահ Դանիել Վարուժան Հեճինյանը: Էլեկտրոնային վահանակները կցուցադրվեն մինչեւ 2019 թ. ապրիլի 30-ը: Ինչպես նախորդ 23 տարիների ընթացքում 2019-ին նույնպես վահանակների ակցիան հովանավորվում է «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության կողմից, որը անշահույթ կրթական մարդասիրական կազմակերպություն է՝ ձոնված աշխարհի խաղաղության պահապաններին և իրագործողներին, նաև նրանց, ովքեր ունեցել են քաջություն իրենց կյանքը վտանգելու մարդկության բարօրության համար։ «Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունն օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն՝ իրազեկելով մարդկային գոյավիճակի մասին, նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը։ Այն ծառայեցնում է արվեստն հանուն խաղաղության և չունի որևէ քաղաքական կամ կրոնական ուղղվածություն` առանցք ունենալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և Հայաստանի հեղինակության բարձրացումը արտերկրում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |