Լուսանկարիչ Դիանա Մարկոսյանը հաղթել է World Press Photo-ի անվանակարգերից մեկում![]() 12 ապրիլի 2019 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ լուսանկարիչ Դիանա Մարկոսյանը հաղթել է World Press Photo լուսանկարչական մրցույթի «Արդիականության խնդիրները» անվանակարգում: Հաղթողները հայտնի են դարձել ապրիլի 11-ին Ամստերդամում: «Կուբանիտա» լուսանկարում պատկերված է Պուրա անունով աղջիկը, որը շրջում է Հավանայի թաղամասով 1950-ականների վարդագույն կաբրիոլետով, մինչ տեղի բնակիչները հավաքվում են տոնելու նրա 15-րդ տարեդարձը, գրում է ՏԱՍՍ-ը: Լատինական մշակույթում այդ տարեդարձն առանձնահատուկ է և խորհրդանշում է, որ աղջիկը պատրաստ է ընտանիք կազմել: Այդ կապակցությամբ ընտանիքը սովորաբար շռայլում է և ճոխ տոնակատարություն է կազմակերպում: Ինքը աղջիկը հագնվում է ինչպես հեքիաթային մի արքայադուստր և փաստացի մի ամբողջ ներկայացման գլխավոր հերոսն է դառնում, իրադարձության, որը լուսանկարվում և տեսագրվում է: Պուրայի համար տոնն առանձնահատուկ է նաև այն պատճառով, որ մի քանի տարի առաջ բժիշկները գլխուղեղի ուռուցք էին հայտնաբերել նրա մոտ և ասել էին, որ նա 13 տարուց ավելի չի ապրի: World Press Photo-ն ամենահեղինակավոր լուսանկարչական մրցույթն է, որն առաջին անգամ անցկացվել է 1955-ին: Մրցույթի նպատակն է սատարել լուսանկարչության բարձր չափանիշներին ֆոտոլրագրության և ֆոտովավերագրության ոլորտներում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |