Վարչապետը՝ ԼԳԲՏ համայնքը «վառելու» մասին. Տարիների առաջ Ղուկասյանին գյուլլել ցանկացողը ճի՞շտ էր, թե՝ չէ12 ապրիլի 2019 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց են ուղղել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիներին «հրապարակավ վառելու» մասին հայտարարության վերաբերյալ: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Փաշինյանը հարցով է պատասխանել՝ կոռումպացվածներին պե՞տք է վառել, թե՝ չէ, ընտրություններ կեղծածներին պե՞տք է վառել, թե՝ չէ: «Ես կարծում եմ, որ ոչ ոքի պետք չէ վառել: Եթե որևէ մեկը փորձի որևէ մեկին վառել, այդ մարդը շատ արագ բանտում կհայտնվի», - ասել է նա: Նա նաև հիշեցրել է, որ այդ նույն պատգամավորի նկատմամբ ժամանակին մահափորձ են իրականացվել: «Ինչ-որ մեկն ասել է՝ դրան պետք է գյուլլել ու գնացել է գյուլլելու: Հիմա, իր տրամաբանությամբ, ճի՞շտ է արել, թե՝ ոչ: Իհարկե, սխալ է արել: Մենք կփորձենք բացահայտել, թե այդ պատգամավորի դեմ ով է մահափորձ արել ու կդատենք: Մահափորձ անողն էլ կարող է հազար պատճառ բերել այդ քայլի համար: Ասում ենք՝ ոչ, Հայաստանում հարցերը լուծվում են օրինականության շրջանակում», - ասել է Փաշինյանը: Նա նշել է, որ ոչ ոք չի կարող որոշել՝ ով ապրելու իրավունք ունի, ով ոչ: «Բոլորն ապրելու իրավունք ունեն, իսկ ով կասկածի տակ դնի դա, գնալու է բանտ նստի», - ասել է վարչապետը: Ավելի վաղ ԱԺ-ում տրանսգենդեր քաղաքացու ելույթն ԱԺ ամբիոնից բուռն աղմուկ է առաջացրել: Ապրիլի 5-ին ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիա իրականացնողներից ոմանք, այդ թվում նաև՝ Հայ առաքելական եկեղեցու մի հոգևորական, ոչ ավանդական սեռական կողմոնորոշում ունեցող անձանց վառելու, սպանելու, մահապատժի ենթարկելու կոչեր էին հնչեցնում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |