Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Ժնևի ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Ժնևի ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնևի Միավորված Ազգերի Կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անդրանիկ Հովհաննիսյան նշանակել Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ժնև)»,- ասված է հրամանագրում։

Անդրանիկ Հովհաննիսյանը եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականներից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---