Հայ-ռուսական զորախմբի մասնակցությամբ վարժանքներում կիրառվել են ԱԹՍ-ներ, ծանր զինտեխնիկա, ավիացիա![]() 12 ապրիլի 2019 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ ապրիլի 1-ին մեկնարկած գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը: Զորավարժության եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ: Ապրիլի 1-12-ն անցկացված զորավարժության նպատակն էր ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը` միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում: Լայնածավալ վարժանքի ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, կրակային տարբեր միջոցներ, հրետանային համակարգեր, ծանր զրահատեխնիկա և ավիացիա: Ներգրավվել է ավելի քան 1500 զինծառայող: Զորավարժության գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ նախօրոք սցենար չէր մշակվել և զինծառայողներին խնդիրներ են առաջադրվել իրավիճակի զարգացմանը զուգահեռ։ Խաղարկվել են պաշպանողական, հարձակողական, ինչպես նաև հակահարձակողականգործողություններ: Բարձր գնահատելով լայնածավալ զորավարժության նախնական արդյունքները` ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը վստահեցրել է, որ առաջադրված բոլոր ուսումնամարտական և կրակային խնդիրները կատարվել են բարձր մակարդակով և զորավարժությունը ծառայել է իր նպատակին` ապահովելով հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումների ներդաշնակումը և համատեղ խնդիր կատարելու օպերատիվությունն ու արդյունավետությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |