Կարեն Ասլանյանը՝ ԵԱ բրոնզե մեդալակիր15 ապրիլի 2019 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4։2 հաշվով հաղթել է սերբ Մատե Նեմեշին։ 67 կգ քաշային կարգում որակավորման փուլում Կարեն Ասլանյանի մրցակիցը Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանն էր: Լարված գոտեմարտ էր ստացվել, և ըմբիշները չկարողացան հնարք կատարել, սակայն զգուշացումներով՝ 0:4 հաշվով, Կարենը պարտվեց Գևորգին: Հետագայում Սահակյանը հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Ասլանյանին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Սփոփիչ առաջին գոտեմարտում ժամանակից շուտ՝ 9:1 հաշվով առավելության է հասել բելառուս Յարոսլավ Կարդաշի նկատմամբ, այնուհետև կրկին ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել Կոնստանտին Ստասին՝ Բուլղարիա, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |