Պատգամավորը՝ Փաշինյանին. Բա ու՞ր է մնում երաշխավորված աշխատանքի իրավունքը15 ապրիլի 2019 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով մաքսատան ծառայողին աշխատանքից ազատելու հետ կապված միջադեպին: «Պարոն Փաշինյան, որպես աշխատանքը խրախուսող վարչապետ, մտադիր չե՞ք ուսումնասիրել Ձեր անմիջական ցուցումով աշխատանքից ազատված մաքսավորի աշխատանքային անցյալը և, եթե պարզվի, որ նա եղել է իր բուն գործառույթների գիտակ և կարգապահ ծառայող, նույնքան անշրջանցելի ցուցում տալ՝ աշխատողին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ... Մի կողմ թողնենք այն, որ նման աշխատասենյակներում դրոշի պահպանման որոշակի կարգ սահմանված չէ, հետևաբար՝ Դրոշի վիճակի համար լավագույնս կարելի է դատել բարոյական պարտականության տեսանկյունից... Բա ու՞ր է մնում երաշխավորված աշխատանքի իրավունքը, որպիսին ապահովելն իրեն սոցիալական հռչակող ցանկացած պետության իրավական պարտականությունն է։ Բա ու՞ր է մնում աշխատողի ընտանիքի անդամների, այդ թվում՝ ամենից առաջ՝ անչափահաս երեխա(ներ)ի գոյապահպանման շահը... Մտածեք Փաշինյան, տեսեք, արդյո՞ք, Ձեր կողքին չկան դրոշի պատիվն անարգող կամ դրա արժեքը չգիտակցող յուրայիններ, և նրանք ինչո՞վ են առավել աշխատանքից անհիմն ազատված հայտնի երիտասարդից... Որ լավ ծանրութեթև անեք, գուցե հակառակ հրահանգ իջեցնեք, որով հնարավորություն կտաք և՚ ուղղել աշխատողի սխալը (եթե այն կա), և՚ ցրել Ձեր հասցեին ձևավորված այն մեղադրանքը, որ Դուք դա արել եք՝ հանուն «քայլած» ապիկարներին կարող դարձնելու մտադրության կամ դմփ-դմփ-հու-ով աչքի ընկած մի հայցվորի աշխատանքով ապահովելու պարտքի կատարման...», - ասվում է պատգամավորի նամակում։ Ապրիլի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ժամանակ, աշխատասենյակներից մեկում տեսնելով, որ դրոշն անկյունում է դրված, զայրացել է և հանձնարարել հեռացնել աշխատանքից այդ աշխատասենյակի բոլոր աշխատողներին: «Սա խայտառակ, կեղտոտ վիճակ է: Սա վերաբերմունք է մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:Իրավապաշտպաններից շատերը քննադատեցին վարչապետին այդ որոշման համար, քանի որ ըստ օրենքի նա իրավունք չունի ազատել ծառայողին աշխատանքից: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան |