Նազարբաևը նամակ է գրել Քոչարյանին

Նազարբաևը նամակ է գրել Քոչարյանին

PanARMENIAN.Net - Ղազախստանի պաշտոնաթող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է գրել Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հայտնել է վերջինիս գրասենյակը:

Նազարբաևը տեղեկացրել է Քոչարյանին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։

«Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն», - ասված է Քոչարյանի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Նուրսուլթան Նազարբաևը թողել է Ղազախստանի նախագահի պաշտոնը, ինչից հետո երկրի մայրաքաղաք Աստնան վերանվանվել է նրա պատվին՝ Նուրսուլթան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---