Արգենտինա մեկնող ՀՀ քաղաքացիները կկարողանան նաև աշխատել այնտեղ15 ապրիլի 2019 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Արգենտինա մեկնող ՀՀ քաղաքացիները կկարողանան նաև որոշ ժամանակ աշխատել այդ երկրում: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագրին։ Այն վերջնական հաստատումը կստանա ապրիլի 16-ին մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստում։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, ներկայացնելով համաձայնագիրը, տեղեկացրել է, որ դեռևս 2011-ին Հայաստանի և Արգենտինայի մուտքի արտոնագրի ազատականացման պայմանագիր են ստորագրել, ինչի արդյունքում թույլ են տվել քաղաքացիներին առանց վիզայի մուտք գործել այդ երկրներ։ Սակայն առանց վիզայի Արգենտինա գնացած քաղաքացիներն իրավունք չունեն իրենց գտնվելու ժամանակահատվածում կատարել վարձու աշխատանք, հայտնում է Aysor.am-ը։ Այդ հնարավորությունը ՀՀ քաղաքացիներին ընձեռելու համար էլ կառավարությունը խորհրդարանի դատին է ներկայացնում համաձայնագիրը։ «Այս գործիքը հնարավորություն կտա հիմնականում երիտասարդ մասնագետներին այցելությունների ժամանակ մինչև երեք ամիս տևողությամբ կատարել վարձու աշխատանք։ Ճիշտ է՝ շատ չեն այդ անձինք, բայց նրանք ուսման կամ կարճատև այցելության ընթացքում կարող են նաև աշխատել օրինական հիմքերով», - նշել է փոխնախարարը։ Պաշտոնյան վիճակագրական տվյալներ չի ներկայացրել, ասել է՝ չունի, բայց նշել է, որ նրանք ուսանողներ են, ովքեր կարող են սովորելուն զուգահեռ նաև աշխատել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |