Վարչապետը՝ իր դեմ ակցիայի մասին. Սաշիկ Սարգսյանի կողմնակիցները նյարդայնանում են, որ չենք ձերբակալում15 ապրիլի 2019 - 17:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել իր դեմ ուղղված ակցիային, որի նախաձեռնողները վարչապետին մեղադրում են «խոստումները չկատարելու մեջ»: Փաշինյանը նախ հետաքրքրվել է, թե իր որ խոստման մասին է խոսքը, լրագրողները բերել են ՀՀ երկրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի՝ ՀՀ-ում եկամտաբեր բիզնեսներին 50% «փայ մտնելու» օրինակը, նշելով, որ դրա վերաբերյալ որևէ կոնկրետ բացահայտում չկա: «Բայց, կներեք, ավարտվե՞լ է ինչ-որ բան: Հիմա մենք ինչ-որ վավերագրական ֆիլմի մեջ ենք, որտեղ գրվել է «ֆիլմի վերջը» և էկրանը մգացե՞լ է: Ասում են՝ չի բացահայտվում, ի՞նչը չի բացահայտվում: Քրեական գործ է հարուցված, մեղադրանք է առաջադրված և քննչական մարմինը, քննիչը հնարավորություն է տվել, որ մեղադրյալը Հայաստանից դուրս գա ինչ-ինչ նկատառումներով: Այդ որոշումը ես չեմ կայացրել և եթե պարզվի, որ այդ որոշումը սխալ է դատավարական առումով և պետք է որևէ մեկին հնարավորություն տա մեղադրանքից, պատասխանատվությունից խուսափել, այդ թույլտվությունը տված անձինք խստագույն պատասխանատվության կենթարկվեն», - ասել է վարչապետը: Խոսելով իր դեմ ակցիայից, վարչապետը նկատել է, որ դրա մասնակիցները ՀՀ նախկին նախագահի ընտանիքի, այդ թվում՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմնակիցներն են: «Հիմա օրինակ, Սերժ Սարգսյանի որոշ կողմնակիցներ մեզ մեղադրում են, որ Սերժ Սարգսյանին չենք ձերբակալել, Սաշիկ Սարգսյանի կողմնակիցները մեզ մեղադրում են, որ ինչ-որ բան չենք արել: Ես խորհուրդ եմ տալիս՝ ոչ մեկը չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա, նրանք, որոնք ՀՀ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթակա արարք են թույլ տվել», - ասել է Փաշինյանը: Ավելի վաղ բերման են ենթարկվել հակաիշխանական ակցիա իրականացնողներ՝ վարչական իրավախախտման համար: Նրանք բաց են թողնվել ավելի ուշ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից |