Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է, զանգակատունն ու կտուրը փլվել են (Տեսանյութեր, Թարմացվող)![]() 15 ապրիլի 2019 - 21:35 AMT PanARMENIAN.Net - Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է։ Մասշտաբային հրդեհը տեսանելի է քաղաքի կենտրոնի բազմաթիվ հատվածներից։ Զոհերի ու վիրավորների, ինչպես նաև վնասի մասշտաբների մասին տեղեկություններ դեռ չկան։ 01:15 Հրշեջները հայտնում են, որ շենքի հիմնական մասը հնարավոր կլինի փրկել։ Տաճարից դուրս են բերվել մի շարք մասունքներ, այդ թվում՝ Քրիստոսի փշե պսակը, պայքար է գնում տաճարի ետնամասի համար, ուր կարևորագույն մշակութային կոթողներ են պահվում։ 00:15 Փարիզի հրշեջներն ասում են՝ մոտակա մեկ ժամում պարզ կլինի, հնարավոր է փրկել այն, ինչ մնացել է: Այն, ինչ դեռ մնում է Նոտր Դամից 23:59 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ցավն էր արտահայտել հրդեհի կապակցությամբ։ Նա նշել է, որ Հայաստանը ապրումակցում է Ֆրանսիային այս պահին։ 22։25 France 24-ը հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ցավակցություններ է հայտնել ողջ ժողովրդին ու կաթոլիկ աշխարհին, որը ևս Զատիկի շաբաթում է։ Ոստիկանությունը հայտնել է, որ զոհեր չկան։ 22։18 Ամբողջովին փլվեց տաճարի կտուրը, հաղորդում է Reuters-ը։ 22:04 Փլուզման բազմաթիվ տեսանյութերից մեկը՝ հղումով։ 21։51 CBS-ը հայտնում է, որ տաճարի զանգակատունը փլուզվել է կրակից։ 21:41 Դատելով դեպքի վայրից լուսանկարներից, կրակի մեջ է զանգակատունն ու այն շրջապատող շինարարական կոնստրուկցիաները։ 21։36 Քաղաքապետ Անն Հիդալգոն կոչ է արել որքան հնարավոր է հեռու մնալ դեպքի վայրից՝ աշխատանքները չխանգարելու համար։ 21։32 Կրակը կարող է կապված լինել տաճարում ընթացող վերականգման աշխատանքների հետ։
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |