Վարչապետն ու կաթողիկոսը ցավակցել են Աստվածամոր տաճարում հրդեհի կապակությամբ16 ապրիլի 2019 - 09:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն ցավակցություններ են հայտնել Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի կապակցությամբ։ «Մեծ տխրություն է՝ հետևել Նոտր Դամում կատարվողին։ Հայաստանն ապրումակցում է Ֆրանսիային», - նշել է վարչապետ Փաշինյանը ֆրանսերեն գրված իր tweet-ում: Կաթողիկոս Գարեգին Բ-ն, իր հերթին, նշել է, որ եկեղեցում սրտի խորը ցավով են հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը։ «Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է, իր պատմական առաքելության հետ մեկտեղ մեր ժամանակներում նաև կարևոր խորհրդանիշը Ֆրանսիայի բարեկամ մեր երկրի։ Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում Փարիզի ժողովրդին և Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն», - նշվում է կաթողիկոսի ուղերձում։ Փարիզի հրշեջներին հաջողվել է մարել Աստվածամոր տաճարում բռնկված ու զգալի ավիրածությունների պատճառ դարձած հրդեհը։ Կրակի պատճառով փլուզվել է 19-րդ դարի աշտարակն ու կտուրը, մասամբ այրվել է ներքին հարդարումը։ Տաճարում պահվող մասունքները՝ մասնավորապես, Քրիստոսի պսակն ու այն Խաչակրյաց արշավանքների ժամանակ բերած Լուի IX Սուրբի պատմուճանը, փրկվել են կրակից։ Ֆրանսիան վերականգնելու է տաճարը։ Կարդացեք նաև․ Նոտր Դամում հրդեհը մարված է․ Տաճարը՝ կրակից հետո (Ֆոտո) Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |