Փաշինյանը՝ ոստիկանությանը. 1 տարի առաջ իրար հետ էինք, բայց փշալարերի տարբեր կողմերում16 ապրիլի 2019 - 12:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, սպաներ։ Շնորհավորելով ոստիկաններին՝ Փաշինյանը նկատել է. «Ուղիղ մեկ տարի առաջ մենք իրար հետ էինք, բայց փշալարերի տարբեր կողմերում: Այդ օրվանից մեր հետևությունն այն էր, որ այդ բուն գործընթացի ընթացքում, ըստ էության, տեղի ունեցավ հակասության մի շատ արտահայտիչ ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի կաթիլ և ոչ մի հատիկ ատելություն: Հենց այս առումով եմ նշանավոր համարում այդ օրը և կարծում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների նոր բովանդակության սկիզբն է՝ այն առումով, որ ՀՀ ոստիկանության գործողություններն ատելություն չպետք է արտահայտեն և առաջացնեն: Ոստիկանությունն իրավապահ, ուժային մարմին է և աշխարհի ամենաժողովրդավարական երկրներում նույնիսկ երբեմն, ցավոք սրտի, ոստիկանությունը ստիպված է լինում դիմել ինչ-ինչ ուժային գործողությունների: Բայց կարևոր է ընդգծել, որ ոստիկանության գործողությունները չպետք է առաջացնեն ատելություն և դրանք չպետք է արտահայտեն նման դրսևորում: Կարծում եմ, որ վերջին ամիսների ամենամեծ ձեռքբերումը կարող ենք հենց դա համարել, երբ ատելությունը՝ որպես հարաբերությունների հատկանիշ, ընդհանրապես դուրս է եկել ոստիկանության և հասարակության հարաբերություններից, ընդհանրապես դուրս է եկել իշխանության և հասարակության հարաբերություններից»: Փաշինյանը հույս է հայտնել նաև, որ այս հանգրվանում՝ Նոր Հայաստանում, ոստիկանությունն իսկապես նոր բովանդակություն, կերպար կստանա, նոր անելիքի մեջ կդրսևորվի, և դա չի լինի որևէ քաղաքական ուժի, քաղաքական որևէ թիմի կամ որևէ անձի ծառայելը: «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պետք է ծառայի Սահմանադրությանը, օրենքին և ժողովրդին: Ես համոզված եմ, տեսնում եմ, որ այսօր ամեն ինչ հենց այդպես էլ տեղի է ունենում: Այսօր ամեն ինչ չէ, որ կատարյալ է, բայց մենք միանշանակ գնում ենք ճիշտ ճանապարհով, մենք գնում ենք վստահ այդ ճանապարհով, մենք այդ ճանապարհը շարունակելու ենք և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ձգտումը պետք է լինի հասնել կատարելության: Իհարկե, դժվար է ասել՝ այդ նպատակին երբևէ որևէ մեկը հասել է, թե՝ ոչ, բայց այդ ճանապարհով առաջ գնալն արդեն մեծագույն առաքելություն է և հաջողություն: Համոզված եմ, որ մենք այսօր ունենք հենց այսպիսի ոստիկանություն և այս առաքելության մեջ ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի ավելիին, ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի կատարելության»,-ասել է վարչապետը: Միջոցառմանը ներկա էին նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր դատախազը, այլ պաշտոնյաներ։ ՀՀ ոստիկանությունը 101 տարեկան է: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |