ՄԻՊ-ը քաղաքացու մահվան հարցում ոստիկանների ու բժիշկների կապի մասով վարույթ է սկսել16 ապրիլի 2019 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել Էդգար Ծատինյանի մահվան մասին հրապարակային տվյալների կապակցությամբ: Քննարկում սկսելու առիթ են դարձել մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում առկա հրապարակային պնդումներն այն մասին, որ Ծատինյանի մահվան պատճառ են դարձել բերման ենթարկած Ոստիկանության ծառայողների, ինչպես նաև բժիշկների արարքները: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմը կապ է հաստատել դեպքի տվյալները հրապարակած մի շարք անձանց, ինչպես նաև Է. Ծատինյանի մոր հետ: Ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր: Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկատվությունը, թե ոստիկանության Նոր Նորքի բաժնում «դաժան ծեծի է ենթարկվել» սպանության մեջ կասկածվող Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը: Ցանցում Ծատինյանի քույրը ներկայացած Մարիամ Մկրտչյանը գրել է, որ այն թաղամասում, որտեղ ապրել է իր եղբայրը, մի տարեց կին է սպանվել. Ծատինյանը, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, այդ սպանության դեպքով հարուցված քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել: Քույրը պնդել է, որ իր եղբորը բաժին տարած ոստիկանները նրան ծեծել են, ապա «սպառնացել թմրադեղը գցել գրպանը, իսկ վերջինս հրաժարվելով կուլ է տվել այդ թմրադեղը»: Մինչդեռ ըստ ոստիկանության հաղորդագրության, Ծատինյանի ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձևակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |