ԶԼՄ․ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ հեմոդիալիզի գործում16 ապրիլի 2019 - 21:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը որպես կասկածյալ ներգրավվել է հեմոդիալիզի գործում, հայտնել է PastInfo կայքը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ ԶԼՄ-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի կենտրոնից չեն հերքել կամ հաստատել տեղեկությունը՝ խոստանալով ավելի ուշ մեկնաբանել։ Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հայտնել ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2 աշխատակցի՝ հեմոդիալիզի համար սարքավորումների գնման գործընթացի շուրջ ծագած սկանդալի հետքերով ձերբակալությունների մասին։ Ըստ հաղորդագրության՝ ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժ․պ․ Ս.Ա-ն (Սամվել Ադյանը՝ խմբ․) և նույն վարչության գլխավոր մասնագետ Գ․Խ․-ն (Գևորգ Խաչատրյանը՝ խմբ․) անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2018-2019 թթ. միջամտել են առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների համար սարքավորումների ձեռքբերման գնման ընթացակարգերին։ Նպատակն էր ապահովել իրենց կողմից հովանավորվող կազմակերպության հաղթանակը: Հ․Գ․ Սկզբնական տարբերակում մենք ներկայացրել էինք Սանասարյանին որպես մեղադրյալ։ Հայցում ենք նրա և ընթերցողների ներողամտությունը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |