Նազարբաևը նամակ է հղել ՀՀ 3 նախկին նախագահներին17 ապրիլի 2019 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհակալական նակամներ է հղել ՀՀ բոլոր 3 նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Տիմուր Ուռազաևը: Նազարբաևը շնորհակալություն է հայտնել նրանց իր նախագահության ժամանակահատվածում համատեղ գործակցության համար՝ գոհունակություն հայտնելով միջպետական համագործակցության ոլորտում գրանցված արդյունքների վերաբերյալ: «Նման նամակներ Ելբասին ուղարկել է աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին, որոնց հետ նրան բախտ է վիճակվել համագործակցել Ղազախստանի անկախության տարիներին»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտնել էր, որ Ղազախստանի պաշտոնաթող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է գրել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Քոչարյանին, ինչը քննարկումների և շահարկումների առարկա էր դարձել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը |