Մինչև ապրիլի 22-ը եղանակն անձրևային կլինի

Մինչև ապրիլի 22-ը եղանակն անձրևային կլինի

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ի ցերեկը, 18-22-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ի ցերեկը առանձին վայրերում՝ ինտենսիվ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 17-ի ցերեկը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը կնվազի 5-6, 20-ին ևս՝ 4-5 աստիճանով։

Երևանում՝ ապրիլի 17-ի ցերեկը, 18-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 10-15 մ/վ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---