Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Կովկասում կայունության եւ համագործակցության զարգացման հարցերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգոյ Լավրովը այսօր ժամանել է Ստամբուլ, որտեղ հանդիպել է իր թուրք գործընկեր Ալի Բաբաջանի հետ, հաղորդում է թուրքական "Hurriyet" թերթը: Ինչպես հաղորդում է թերթը, ՌԴ եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները հանդիպման ընթացքում մտքերով փոխանակվեցին «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման վերաբերյալ թուրքական կողմի նպատակի հարցում, ինչպես նաեւ քննարկեցին վերջերս երկու երկրների միջեւ առեւտրի բնագավառում ծագած խնդիրները:



Հիշեցնենք, որ Անկարան «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման առաջարկով հանդես եկավ Հարավային Օսիայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո: Այդ առաջարկի համաձայն, կովկասյան պլատֆորմին կմիանան Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան: Թուրքական նախաձեռնությունը քննարկվել է նաեւ Վրաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Եկի Տկեշելաշվիլիի եւ Ալի Բաբաջանի հանդիպման ժամանակ` նախորդ շաբաթ Ստամբուլում: Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Թբիլիսին այդ պլատֆորմին կմիանա միայն այն բանից հետո, երբ ռուսական ուժերը կլքեն Վրաստանի տարածքը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---