Խորենացու փողոցի ինքնակամ տաղավարը քանդվել է![]() 17 ապրիլի 2019 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Երևանի Խորենացու փողոցի 9 հասցեում մայթին կառուցված տաղավարն ապամոնտաժվում է: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Համայնքային սեփականության հողամասի վրա, իրավական կարգավիճակ չունեցող, ինքնակամ կառուցված տաղավարը փաստացի օգտագործվում էր «Լիլիա» արտադրական կորպորատիվի կողմից: Քանդումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և տեղի համատիրության ուժերով: Մայթային հատվածը կվերականգնվի և կհանձնվի քաղաքացիների տնօրինմանը: Ավելի վաղ Օղակաձև այգում շինություն է ապամոնտաժվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |