Մայր Աթոռ. Մեռելոցն աշխատանքային օր դարձնելը հետքայլ է17 ապրիլի 2019 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հետքայլ է որակել ՀՀ կառավարության՝ ապրիլի 22-ն աշխատանքային օր հայտարարելու որոշումը, հայտնել է Aysor.am-ը: «Տարակուսանքով տեղեկացանք առաջիկա Մեռելոցը աշխատանքային օր նկատելու որոշման մասին: Մեռելոցները կարևոր են ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար մեր ննջեցյալներին, այլ նաև անհրաժեշտ են իբրև մշակույթ, որով դարերով ապրել է մեր ժողովուրդը։ Հայոց եկեղեցին ունի տաղավար տոներին հաջորդող հինգ Մեռելոց օր, որոնցից երեքը՝ Սուրբ Ծնունդինը, Զատկինը և Խաչվերացինը, ՀՀ կառավարության կողմից անցյալում հայտարարվում էին ոչ աշխատանքային օր», - նշել է նա: Նա հավելել է, որ պետք է բոլորի համար հստակ լինի, որ մեռելոցները, որքան էլ որ «ննջեցյալների, բայց նախ և առաջ ապրողների համար են»: «Այս դեպքում ՀՀ քաղաքացիների, որոնց մեծամասնությունը հայ եկեղեցու զավակ է։ Ուստի, անհասկանալի է այս հետքայլը։ Հուսանք, որ ՀՀ իշխանությունները այս հարցի կարևորությանը կանդրադառնան», - ընդգծել է նա: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |