Մամեդյարով. ԱՄՆ-ն առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել Վաշինգտոնում![]() 18 ապրիլի 2019 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել Վաշինգտոնում՝ շարունակելու համար ղարաբաղյան կարգավորման շուրջ քննարկումները: Այդ մասին Մամեդյարովը հայտարարել է Վարշավայում՝ մամուլի ասուլիսում խոսելով ղարաբաղյան կարգավորման խնդրի մասին: Անդրադառնալով ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը՝ Մամեդյարովն ասել է. «Մեզ բեկում է հարկավոր բանակցություններում: Կարող եմ ասել, որ ոչ այնքան դրական եմ տրամադրված այս հարցում, բայց եթե իրատեսորեն խոսենք, պետք է կրկնապատկել ջանքերը: Դա անում է Ռուսաստանը՝ վերջին հանդիպմանը մասնակցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Իսկ երեկ մենք հրավեր ենք ստացել ԱՄՆ-ից՝ այցելել Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ պետքարտուղարը ևս մտադիր է իր ավանդն ունենալ բանակցությունների առաջխաղացման գործում»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է Haqqin.az-ը: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ապրիլի 15-ի հանդիպմանը վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |