Անպտղությունը 15% է կազմում. Բյուջեից 210 մլն կհատկացվի դրա հաղթահարմանը

Անպտղությունը  15% է կազմում. Բյուջեից 210 մլն կհատկացվի դրա հաղթահարմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունում անպտղությունը կազմում է 15%. դրա բուժման համար 210 մլն դրամ կհատկացվի պետական բյուջեից:

ՀՀ առողջապահության նախարարության մշակած համախատասխան նախագծում սահմանվել են շահառուներին ներկայացվող ընդհանուր և լրացուցիչ պահանջները, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի բնակչության որոշ խմբերի անպտղությամբ տառապող զույգերի մոտ անպտղության բուժմանն ու հաղթահարմանը, ինչպես նաև ծնելիության որոշակի բարձրացմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---